Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, սակայն թիվը կարող է ավելանալ։
Կանադայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վանկուվերում բնակվող 30-ամյա Քայ-Ջի Ադամ Լոին՝ առնվազն 11 մարդու սպանության և տասնյակ մարդկանց վիրավորելու համար:
Հիշեցնենք, նա Կանադայի արևմտյան մասում գտնվող Վանկուվեր քաղաքում անցկացվող ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ ամենագնացով մխրճվել է ամբոխի մեջ։
Լոյին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի սպանության ութ դրվագով, և «ակնկալվում են լրացուցիչ մեղադրանքներ», - նշվել է Վանկուվերի ոստիկանության կողմից X-ում տեղադրված գրառման մեջ:
Իշխանությունները նշել են, որ Լոն «զգալի պատմություն» է ունեցել իրավապահ մարմինների հետ՝ կապված հոգեկան առողջության խնդիրների հետ: Նրանք հայտարարել են, որ ահաբեկչության մասին ապացույցներ չկան:
«Սա մեր քաղաքի պատմության մեջ ամենամութ օրն է»,- կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Վանկուվերի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Սթիվ Ռայը:
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորվել է երկու տասնյակ մարդ, որոնցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և զգուշացրել է, որ մահացածների թիվը կարող է աճել առաջիկա օրերին և շաբաթներին: