Առնվազն ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս վեցը վիրավորվել են, երբ Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։
Այդ մասին հայտնում է Կանադայի Global News-ը:
Ավելի վաղ Վանկուվերի ոստիկանությունը հայտնել էր, որ փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։
Ինչպես հայտնում է CTV-ն, փառատոնը կազմակերպել էին ֆիլիպինցիները։
«Առնվազն ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է, առնվազն վեց մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։