ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Եվրամիությունը կարող է լինել հաջորդը, որի դեմ կկիրառվեն մաքսատուրքեր։
Թրամփը BBC-ին ասել է, որ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա տուրքեր կարող են սահմանվել․
«Նրանք մեր մեքենաները չեն վերցնում, մեր գյուղմթերքը չեն վերցնում, գրեթե ոչինչ չեն վերցնում, իսկ մենք ամեն ինչ վերցնում ենք նրանցից՝ միլիոնավոր մեքենաներ, հսկայական քանակությամբ սնունդ և գյուղարտադրանք», - ասել է նա լրագրողներին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, և Մեծ Բրիտանիայի հետ առևտրային հարցերը կարող են լուծում ստանալ։
BBC-ի հարցին՝ արդյոք ժամկետներ կան եվրոպական բլոկի համար սակագներ հայտարարելու համար, Թրամփն ասել է. «Չէի ասի, որ ժամկետներ կան, բայց դա տեղի կունենա շատ շուտով»:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետ առևտրին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկիրը «հատել է բոլոր սահմանները», սակայն հավելել է, որ խնդիրները կարող են լուծվել:
«Միացյալ Թագավորությունը անցել է բոլոր սահմաններ։ Բայց ես վստահ եմ, որ այդ հարցը կարելի է լուծել», - ասել Է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների վրա և 10 տոկոս մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծման համար: