Միջազգային

«Հնարավոր է՝ մի փոքր ցավ զգանք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի, Կանադայի ու Չինաստանի միջև առևտրական պատերազմը կարող է «ցավ» պատճառել ամերիկացիներին. գրում է Reuters-ը։

Նրա խոսքով, Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի նկատմամբ սահմանած մաքսատուրքերը կարող են «կարճաժամկետ» բացասական հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Աշխարհի շուկաներում արդյունքում մտավախություններ կան, որ տարիֆները կարող են խաթարել տնտեսական աճը և նորից բարձրացնել գնաճը:

Թրամփը նշել է, որ երկուշաբթի օրը կխոսի Կանադայի և Մեքսիկայի ղեկավարների հետ, որոնք արդեն հայտարարել են պատասխան քայլերի մասին։ «Ես ոչ մի դրամատիկ բան չեմ ակնկալում։ Նրանք մեզ շատ գումար են պարտք, և ես վստահ եմ, որ նրանք կվճարեն»,- ասել է նա: Թրամփը նաև նշել է, թե տարիֆներ «անպայման կկիրառվեն» Եվրոպական Միության նկատմամբ, բայց չի նշել ժամկետները:

«Մենք կարճաժամկետ կտրվածքով հնարավոր է՝ մի փոքր ցավ զգանք, և մարդիկ դա հասկանում են»,– ասել է Թրամփը: