Միջազգային

46-ամյա Արմեն Սարգսյանը մահացել է

Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» գումարտակի հրամանատար 46-ամյա Արմեն Սարգսյանը, որի դեմ Մոսկվայում այսօր առավոտյան մահափորձ էր կատարվել, հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան պայթյուն էր որոտացել «Алые Паруса» բնակելի համալիրում։ Ըստ հետախուզական ծառայությունների՝ պայթյունը եղել է Սարգսյանի դեմ կանխամտածված և մանրակրկիտ ծրագրված մահափորձ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։