Միջազգային

Պայթյուն Մոսկվայում. մահափորձի թիրախը եղել է Արմեն Սարգսյանը

Այսօր ուժեղ պայթյուն է որոտացել Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրի 29 հարկանի շենքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ըստ իրավապահների, պայթյունը ծրագրված է եղել։

Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ինքնահռչակ «Դոնեցկի Հանրապետության» բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։

«Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է, նրա թիկնապահը զոհվել է»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Նշվում է, որ պայթյունը Արմեն Սարգսյանի դեմ մահափորձ է։ ТАСС-ը, հղում անելով հետախուզական ծառայություններին, գրում է, որ այն կանխամտածված և մանրակրկիտ ծրագրված է եղել։

Նշվում է, որ պայթուցիկ սարքը, հնարավոր է, տեղափոխվել է առաքիչի միջոցով։ 

Լրատվամիջոցները հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական տվյալներով՝ նա ունի գանգուղեղային վնասվածք, կոնտուզիա և այրվածքներ։ Վիճակը գնահատվում է ծանր։ Այժմ բժիշկներն ամպուտացնում են նրա ոտքը։