Ճապոնիայում կիրակի տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը։
BBC-ի փոխանցմամբ, ընդդիմությունն ընդհանուր առմամբ ավելի շատ տեղեր է ստանում խորհրդարանի ստորին պալատում: Այժմ իշխող կոալիցիայի ճակատագիրը կորոշվի բանակցություններում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վարչապետ Սիգերու Իսիբայի Լիբերալ-դեմոկրատական և «Կոմեյտո» կուսակցությունների դաշինքը մեծամասնության համար անհրաժեշտ 233-ից ստանում է 215 տեղը, իսկ ընդդիմադիր կուսակցություններինը՝ 250 տեղ: Այսպիսով, այս արդյունքները կարող են վերջ դնել լիբերալ դեմոկրատների միանձնյա կառավարմանը:
Վերջին անգամ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը 2009 թվականին: