Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ․ այս մասին ասվում է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ, որին ծանոթացել Է ՏԱՍՍ-ը։
Հստակեցվում է, որ հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողներից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի առևտրային ցանցերի մեծ մասի խանութներում և վերլուծության են հանձնվել գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
«Դրանցից 177-ում, այսինքն, 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանել ԳՕՍՏ-երին (ստանդարտ) և Ռուսաստանի օրենսդրությանը», - ասվում է հետազոտության մեջ:
Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան դիմումներ է ուղարկել գլխավոր դատախազություն, ԴՄԾ և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլին»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հայաստանից ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության համար՝ հաշվի առնելով, որ ներմուծվող բեռը տարանցվում է Վրաստանով, և միջոցներ ձեռնարկել մեծածախ ու մանրածախ ցանցերում որակի չափանիշներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը սահմանափակելու համար: Դիմումների պատճենները հայտնվել են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։
Ինչպես նշվում է համապատասխան դիմումներում, Հայաստանից ստացվող կեղծված ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության և գնիջեցման համար: «Եվ, հետևաբար, ստեղծում է շրջանառության բարեխիղճ մասնակիցներին շուկայից դուրս մղելու վտանգ։ Էժան կեղծված արտադրանքն արդեն ծանր դրության մեջ է դնում հայրենական արտադրողներին, և ռուսական շուկայում կեղծիքի էքսպանսիայի շարունակման դեպքում մոտ ժամանակներս խոսք կգնա արդեն ռուս արտադրողների, որպես այդպիսին, գոյատևման մասին», - ասվում է գերատեսչություններ ուղարկված նամակներում։