Միջազգային

Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը։ Այդ մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»։