Միջազգային

Պաղեստինյան խմբավորումները Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվել են

Պաղեստինյան 14 խմբակցության ներկայացուցիչ Պեկինում ստորագրել են պառակտումը դադարեցնելու և միասնության ամրապնդման հռչակագիր։ Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հայտնել են, որ հուլիսի 21-23-ը Չինաստանի իշխանությունները Պաղեստինին հարթակ են տրամադրել Պեկինում հաշտեցման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Ինչպես նշվում է պաշտոնապես ավարտվել են պաղեստինյան 14 տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների միջև բանակցությունները։