Միջազգային

«Հայաստանն ու Ադրբջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել»․ Միլլեր

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի մշակման գործում:

«Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին։ Խաղաղության ժամանակը հիմա է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,– ասել է նա՝  պատասխանելով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին հարցին։

Կոնկրետ ԵՄ աջակցությանն անդրադառնալով նա նշել է․ «Ես ոչ մի կոնկրետ բան չունեմ ասելու այդ մասին»։