Միջազգային

Ղազախստանում չամուսնացած տղամարդիկ այսուհետ կկարողանան երեխաներ որդեգրել

Ղազախստանում չամուսնացած տղամարդիկ այսուհետ կկարողանան երեխաներ որդեգրել:

Նախկինում գոյություն ունեցող օրենքը, որն արգելում էր դա անել, արդեն վերացվել է Սահմանադրական դատարանի կողմից:

«Տղամարդիկ և կանայք այժմ կարող են հավասար պայմաններով լինել երեխաներ որդեգրել ցանկացողների ցուցակում», - հայտարարել են Սահմանադրական դատարանում:

Որոշումն ընդունվել է ղազախստանցու դիմումից հետո, որն այդ նորմը համարել է սեռի հիման վրա խտրականություն: