Միջազգային

«ՀՀ քաղաքացիների համար վիզաներ կվերացվեն չափանիշների ամբողջական կատարումից հետո». Եվրախորհուրդ

Եվրախորհուրդը հայտարարություն է տարածել, ողջունելով Եվրահանձնաժողովի հանձնառությունը երկխոսություն սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ 

«Խորհուրդը ողջունում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու Հանձնաժողովի մտադրությունը և երկխոսության յուրաքանչյուր քայլի հետ Խորհրդին և անդամ պետություններին լիարժեք կապակցելու, այդ թվում՝ ուղենիշների սահմանման և գնահատման մեջ: Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափանիշների ամբողջական կատարումից հետո», - ասված է հայտարարության մեջ։