Միջազգային

«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական կողմը՝ ի դեմս Բաքվի «Կարմիր խաչի» խոսնակի։ 

Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ եղել է տետ-ա-տետ հանդիպում, նրանք կապ են հաստատել իրենց ընտանիքների հետ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հուլիսի ամսվա ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցել են Բաքվում պահվող անձանց։