Միջազգային

«ՆԱՏՕ-ն ներկայումս ակտիվորեն չի բանակցում Վրաստանի հետ ընդլայնման շուրջ». Կոբախիձե

Ներկայում ՆԱՏՕ-ն ակտիվորեն չի բանակցում Վրաստանի հետ ընդլայնման շուրջ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դրա համար կան հատուկ պատճառներ։ 

«Ելնելով տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ այսօր ՆԱՏՕ-ն ինքը ընդլայնվելու խնդիր չունի։ ՆԱՏՕ-ն չի կարող ակտիվորեն քննարկել իր ընդլայնման հարցը Ուկրաինայում և Վրաստանում։ Ընդհանուր իրավիճակը կարող է փոխվել, երբ իրավիճակը տարածաշրջանում փոխվի ու հանդարտվի, բայց այսօր ՆԱՏՕ-ն ակտիվորեն չի բանակցում ընդլայնման շուրջ, դրա համար կան կոնկրետ պատճառներ»,- ասել է Կոբախիձեն։