Միջազգային

Պուտինն Աստանայում կբանակցի Ալիևի, Էրդողանի և այլ երկրների ղեկավարների հետ

Հուլիսի 3-ին Աստանայում մեկնարկում է ՇՀԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները մի շարք առաջնորդների հետ։ 

Մասնավորապես՝ Պուտինը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Իրանի փոխնախագահ Մոհամադ Մոհբերի և այլոց հետ։