Միջազգային

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա»․ Բլինքեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

«ԵՄ-ի հետ միասին նաև, հասել ենք հաջողությունների դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով երկու երկրներին մոտեցնել խաղաղության պայմանագրին, որը կավարտի տասնամյակներ տևած հակամարտությունը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելյան երկրների միջև կապերի հաստատման համար»,- ասել է Բլինքենը։

Պետքարտուղարը հավելել է, որ իր կարծիքով՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին։