Հայաստանում վերջին տարիներին աճել է անչափահասների ամուսնության թիվը։ Օրենսդրությամբ անչափահասներին ամուսնանալ թույլատրվում է 16 տարեկանից, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է։ Սակայն վերջերս ԱԺ-ն փոփոխություններ կատարեց օրենսդրության մեջ՝ ամուսնական տարիք սահմանելով 18 տարեկանը։
ԱՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ 2018թ. ամուսնացել է 16 տարեկան 1, 17 տարեկան 13 անձ, 2023թ.՝ 16 տարեկան 3, 17 տարեկան՝ 24 հոգի։ Անչափահասների ամուսնության ամենամեծ ցուցանիշը եղել է 2021թ.՝ 16 տարեկան 5, 17 տարեկան 49 քաղաքացի։
Radar Armenia-ն ներկայացնում է ամուսնությունների վերաբերյալ վիճակագրությունը.