Միջազգային

Ռուսաստանի 10.000 միգրանտ է կռվում Ուկրաինայի դեմ

«Ավելի քան 30 հազար քաղաքացիություն ստացած միգրանտ հաշվառման է կանգնած, մոտ 10.000-ը արդեն ուղարկվել են հատուկ ռազմական օպերացիայի»․ այս մասին հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ 

Առնվազն անցյալ տարվա ամառվանից Ռուսաստանի տարբեր շրջաններից պարբերաբար հաղորդումներ են ստացվել ոստիկանական խուզարկությունների մասին, որոնց ընթացքում ձերբակալվել են վերջերս ռուսական անձնագրեր ստացած տղամարդիկ: Նրանք ծանուցումներ են ստացել և գրանցվել զինվորականների մոտ։ Նման օպերացիաներ տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Մոսկվայի մարզում, Վորոնեժի և Բելգորոդի մարզերում, Չուվաշիայում, Կրասնոյարսկում և Պրիմորսկի շրջաններում։ Այսպես, հունվարին հաղորդվել էր, որ Եկատերինբուրգում ոստիկանական գրոհների արդյունքում քաղաքացիություն ունեցող առնվազն 160 մարդ պայմանագրեր է կնքել ՊՆ հետ։