Միջազգային

Բլինքենը հանդիպել է Իսրայելի ընդդիմության առաջնորդների հետ

ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի ընդդիմության առաջնորդների հետ։

Նա հանդիպել է Իսրայելի ընդդիմադիր «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Բենի Հանցի և ընդդիմության գլխավոր առաջնորդ, կառավարության նախկին ղեկավար Յաիր Լապիդի հետ: 

Հիշեցնենք՝ օրերս Բենի Հանցը հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին, ասելով, թե պատճառը Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնություններն են։