Քաղաքական

Իսրայելի ընդդիմության առաջնորդը դուրս է եկել կառավարության կաբինետից

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Հանցը, որ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո մտել էր Արտակարգ ռազմական կաբինետ, հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին․ Radar Armenia-ն տեղեկացավ BBC–ից։ Պատճառը Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնություններն են։

Նա նաև հայտարարել է, որ կառավարության կազմից դուրս են գալիս իր ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցության մյուս անդամները, որոնց զինվորական կաբինետում հինգ տեղ է պատկանում:

Կիրակի օրը Հանցը հայտարարել է, որ այդ որոշումն ինք «կայացրել է ծանր սրտով»։ «Ցավոք  պարոն Նեթանյահուն խանգարում է մեր իրական հաղթանակին, որը կարդարացներ շարունակվող ցավոտ ճգնաժամը»,– ասել է նա՝ կոչ անելով վարչապետին նշանակել հաջորդ համընդհանուր ընտրությունների օրը։

Նեթանյահուն արձագանքել է Հանցին՝ ասելով․ «Բենի՛, հիմա քարոզարշավից դուրս գալու ժամանակը չէ, հիմա ջանքերը միավորելու ժամանակն է», - գրել է վարչապետը։