Միջազգային

«Ռուսական կապիտալով ձեռնարկությունները Հայաստանի հիմնական հարկատուներն են». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին․ «Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Մենք միշտ հավատացել և շարունակում ենք հավատալ, որ հայ ժողովրդի հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։

Նշում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ ներդրողն է և էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման կարևորագույն գործընկերը։ Ռուսական կապիտալով ձեռնարկությունները հանրապետության բյուջեի հիմնական հարկատուներն են։ Այսօր Հայաստանի ՀՆԱ-ի աճը մեծ չափով Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի հետևանք է, ԵԱՏՄ տարածքում դրական սերտ տնտեսական կապերի արդյունք»։