Միջազգային

Վրաստանից 42 օտարերկրացու են արտաքսել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու

Վրաստանից ապրիլ-մայիս ամիսներին արտաքսվել է 42 օտարերկրացի։ Ձերբակալվածներից մի քանիսը ինքնակամ են լքել Վրաստանը, իսկ մի քանիսը հարկադրաբար արտաքսվել են․ հայտնում է ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը: Նրանք Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ են։ 

«Վտարվածների թվում են Ադրբեջանի 8 անչափահաս քաղաքացի, որոնք մուտք են գործել Վրաստան և գտնվում են երկրում առանց օրինական հիմքի․ նրանք զբաղվել են տարբեր հակասոցիալական գործունեությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ: