Միջազգային

Ուկրաինան հայտնել է մոտ 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվների բռնագրավվման մասին

Ուկրաինայի ոստիկանությունը կալանել է Ռուսաստանի հետ կապված 38 մլրդ գրիվնայի (գրեթե 1 մլրդ դոլար) ակտիվներ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ռազմավարական հետաքննությունների վարչության պետ Անդրեյ Ռուբելը։  

«Մասնավորապես, Bell-427 ուղղաթիռը, Gulfstream G650 ինքնաթիռը, 47 բեռնատար ավտոմեքենա, 55 մարդատար ավտոմեքենա և 3 կողային կիսակցորդ հանձնվել են մեր պաշտպաններին», - ասել է Ռուբելը: Նա հստակեցրել է, որ դժվար է գնահատական տալ ռուսական ակտիվների ծավալին, քանի որ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ամբողջ խոշոր բիզնեսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է եղել ռուսների հետ: