Դիկ Սխոֆը, որը մինչ այժմ զբաղեցնում էր Նիդեռլանդների արդարադատության եւ անվտանգության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ գլխավորում էր ագավորության «aivd» հետախուզական ծառայություն ղեկավար, դարձել է երկրի նոր վարչապետը: Այդ մասին մայիսի 28-ի երեկոյան իր կայքում հայտնել է «nos» հոլանդական հեռուստաալիքը:
Ավելի վաղ՝ մայիսի կեսերին, հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդներում աջ ուղղվածության չորս կուսակցություններ կարողացել են իշխող կոալիցիա կազմել: Այժմ այդ քաղաքական ուժերը ստացել են կառավարություն ձեւավորելու հնարավորություն։