Միջերկրածովյան միությունը (Union for the Mediterranean՝ UfM)՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 43 երկրներ միավորող կառավարությունների միջկառավարական կազմակերպությունը, իր կենտրոնական գրասենյակից՝ Բարսելոնայից, շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել լրջագույն նախազգուշացմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եթե աղբի կառավարման համակարգը արմատապես չբարելավվի, ապա 25 տարի անց Միջերկրական ծովում պլաստիկի քանակը կարող է գերազանցել ձկների քանակին։
Փաստեր և վտանգներ
- Միջերկրական ծովը համարվում է աշխարհում պլաստիկով ամենաշատ աղտոտված ծովային գոտիներից մեկը։
- Չնայած այն կազմում է Համաշխարհային օվկիանոսի տարածքի 1%-ից պակաս, այստեղ կուտակված է աշխարհի միկրոպլաստիկի շուրջ 7%-ը։
Աղտոտման հիմնական աղբյուրներն են՝
- Անբավարար կառավարվող աղբի հոսքերը ափամերձ բնակավայրերից։
- Զբոսաշրջությունը և նավագնացությունը։
- Չմաքրված կոյուղաջրերի արտահոսքը։
Կազմակերպության կոչը
- Աղբի կառավարման համակարգերի արմատական բարելավում։
- Շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդնում։
- Բնակչության և բիզնեսի բնապահպանական իրազեկվածության բարձրացում։
- Միջազգային համագործակցության խթանում՝ ծովային միջավայրի պահպանման ուղղությամբ։