Միջազգային

Ադրբեջանի ՊՆ նախարարը մեկնել է Թուրքիա

Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Թուրքիա: Այդ մասին հայտնել է Ադրբեջան ՊՆ-ն։

Այցը կատարվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով՝ ունենալու գործնական հանդիպումներ և մասնակցելու «EFES-2024» զորավարժություններին։