Արգենտինայում Իսպանիայի դեսպանի պաշտոնից Մարիա Խեսուս Ալոնսո Խիմենեսին հեռացնելու մասին հրամանագիրը հրապարակվել է թագավորության կառավարական պաշտոնական տեղեկագրում: Որոշումը կայացվել է Մադրիդի և Բուենոս Այրեսի հարաբերություններում դիվանագիտական լուրջ ճգնաժամի ֆոնին: Հրամանագիրը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը որոշեց վերջնականապես ետ կանչել դիվանագիտական առաքելության ղեկավարին լատինաամերիկյան երկրից:
Իսպանիայի և Արգենտինայի հարաբերությունները դիվանագիտական լուրջ ճգնաժամ են ապրում, որի ընթացքում կողմերը տհաճ խոսքեր են հնչեցրել միմյանց հասցեին: Հունիսին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը պետք է այցելի թագավորություն, որտեղ տեղի վերլուծական կենտրոնը նրան մրցանակ է շնորհել: