Միջազգային

Ռուսական զորքերը ուժեր են կենտրոնացնում Բելգորոդի մարզի սահմանին

Ռուսական զորքերը չճշտված թվաքանակի խմբավորում են կենտրոնացնում Բելգորոդի շրջանի արևմուտքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, հավանաբար, այդ շրջանում ուկրաինական ուժերին ներգրավելու և սահմանամերձ շրջաններում ռուսական հենակետի ընդլայնման հարձակողական գործողություններին նախապատրաստվելու համար։ Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հերթական ամփոփագրում:

Կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական զորքերը պատրաստվում են նոր հարձակողական գործողությունների և խմբավորում են կենտրոնացնում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Խարկովից 90 կմ հյուսիս-արևմուտք: