Միջազգային

Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի պետությունը

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն և արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն մամուլի ասուլիս են հրավիրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ և հայտարարել որ Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Նրանք պնդել են, որ Պաղեստինի պետության ճանաչումը անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար։ 

«Երբ մենք ճանաչենք Պաղեստինը, կկարողանանք ավելի վճռականորեն խրախուսել այլ երկրներին՝ աջակցել պաղեստինյան պետության կառուցմանը, և կկարողանանք Պաղեստինյան պետությանը պատասխանատվության ենթարկել», - նշել է Ստերեն:

Ի պատասխան, Իսրայելի ԱԳ նախարարը հանձնարարել է անհապաղ հետ կանչել Իռլանդիայից եւ Նորվեգիայից իրենց դեսպաններին՝ Պաղեստինը ճանաչելու երկրների որոշման ֆոնին։