Միջազգային

Վրաստանն ու Թուրքիան էներգետիկ համագործակցության հուշագիր են ստորագրել

Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթուղթը կօգնի ամրապնդել և խորացնել Վրաստանի և Թուրքիայի միջև առկա գործընկերությունը։

Ստորագրման արարողությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։