Միջազգային

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Դա հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար»,- ասել է նա։