Միջազգային

Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա «Ուկրաինայում տիրող լուրջ ներքին իրավիճակի պատճառով»։ Այդ մասին հայտնում է «CNN Portugal»-ը։ Կիևն առաջնագծի մի քանի հատվածներում, մասնավորապես Խարկովի մարզում, բախվել է բարդ իրավիճակի, ինչը անհարիր է դարձնում ուկրաինական պատվիրակության արտասահման մեկնելը։

Իսպանիայի թագավորական կանցելարիան իր հերթին տեղեկացրել է միապետ Ֆիլիպ VI-ի և Զելենսկու մայիսի 17-ին նախատեսված հանդիպման չեղարկման մասին։