Միջազգային

Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Ալժիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով:

Ապրիլի 22-ին Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է 210 մարդու մարմին:

Գերեզմանը հայտնաբերվել է ապրիլի 20-ին այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները լքել են Խան Յունիսը: