Միջազգային

Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»

«Վրաստանում փորձում են իշխանության բերել օտարերկրյա գործակալներին, բայց «Վրացական երազանքում» հաշվարկում են նման քայլերը և թույլ չեն տա ևս մեկ հկ-ական հեղափոխություն»․ Թբիլիսիում կայացած հանրահավաքում նման թեզերով է հանդես եկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

«ՀԿ-ների ոչ թափանցիկ ֆինանսավորումը հիմնական գործիքն է, որի օգնությամբ կարելի է Վրաստանի կառավարությանը նշանակել դրսից», - հայտարարել է Իվանիշվիլին: 2004 թվականի «վարդերի հեղափոխությունը Իվանիշվիլին անվանել է «հապշտապ»։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը «օտարերկրյա գործակալ» և «դրսից նշանակված հեղափոխական կոմիտե»։