Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը: Հանձնաժողովի նիստն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում:
Վրաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունն ու արևմտյան դիվանագետները, որոնք դրանում խոչընդոտ են տեսել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման համար: