Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտներից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ժամանակավորապես հետ է կանչում իր տեսուչներին Իրանից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ 

«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտներից»,- գրել է դիվանագետը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում առկա լարվածությունը չի ազդել Իրանի միջուկային օբյեկտների տեսուչների աշխատանքի վրա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ ապրիլի 14-ին հանրապետության միջուկային օբյեկտները կփակվեն անվտանգության նկատառումներից ելնելով։ Գրոսսին նշել է, որ տեսուչների անվտանգության համար կազմակերպությունը որոշել է ստուգումներին վերադառնալ ապրիլի 16-ին։