Միջազգային

Ահաբեկչական հարձակում Իրանում. կա 5 զոհ

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգներում անվտանգության ծառայության հինգ աշխատակից երկու միաժամանակյա ահաբեկչական հարձակման զոհ են դարձել: Տեղական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումների հետևանքով, որոնք սկսվել են չորեքշաբթի ուշ երեկոյան, տուժել են երկու ոստիկանական և ռազմական հենակետ Ռաս և Չաբահար քաղաքներում:

Բախումները շարունակվում են Բելուջիստանի երեք հատվածներում՝ Սարբազ, Ռաս և Չաբահար քաղաքներում։ Ահաբեկիչներն ամբողջությամբ շրջափակված են անվտանգության ուժերի կողմից։ Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության և ոստիկանության հարցերով տեղակալ Մաջիդ Միրահմադին հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ Չաբահարայում և Իսքայում միաժամանակյա ահաբեկչությունները կանխվել են անվտանգության և իրավակարգի ուժերի զգոնության շնորհիվ: