Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել ականապատման «ճշգրիտ» քարտեզներ տրամադրել Ադրբեջանին

«Կոչ ենք անում Հայաստանին՝ Ադրբեջանին տրամադրել ականազերծման ճշգրիտ քարտեզներ»․ ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ ականազերծման վտանգի կրթության և ականազերծման հետ կապված գործողություններում օգնության միջազգային օրվա կապակցությամբ:

«Կոչ ենք անում Հայաստանին՝ ճշգրիտ ականապատ քարտեզներ տրամադրել Ադրբեջանին։ Մենք կշարունակենք մեր վճռական աջակցությունը տեղերում և միջազգային մակարդակով ականապատ ռիսկերի դեմ պայքարող երկրներին», - ասված է հայտարարության մեջ։