Միջազգային

Իրանը հաստատել է իսրայելական ավիահարվածի հետևանքով գեներալների զոհվելու փաստը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի ժամանակ իր երկու գլխավոր ռազմական խորհրդականների սպանությունը։ Հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի ևս հինգ սպա:

«Իսրայելի հանցավոր հարվածի արդյունքում սպանվել են գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին՝ Սիրիայում Իրանի սրբազան պաշտպանության վետերաններ և ավագ ռազմական խորհրդատուներ, ինչպես նաև նրանց ուղեկցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 սպա,- հաղորդում է Tasnim գործակալությունը: