Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կրկին մեղադրելով Հայաստանին ամրաշինական աշխատանքներ կատարելու և սահմանին իբր թե զորքեր կուտակելու մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ ամենը համարում է սադրանք. «Հայաստանի կողմից ցանկացած սադրանք վճռականորեն կկանխվի ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»։