Միջազգային

Կամ նորմալ կյանք՝ ՌԴ հետ ընդհանուր պետությունում, կամ՝ անվերջ պատերազմ. Մեդվեդևը՝ Ուկրաինային

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ուկրաինան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի հետ ընդհանուր պետությունում նորմալ կյանքի կամ անվերջ պատերազմի միջև։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Մեդվեդևը ասել է. «Ես այդ մասին բազմիցս ասել եմ, որ ներկայիս ուկրաինական պետությունը վտանգավոր է հենց ուկրաինացիների համար։ Եվ նրանց համար այդ ընտրությունն այսպիսի տեսք ունի՝ կամ կյանքը նորմալ, ընդհանուր պետության մեջ Ռուսաստանի հետ, կամ, ամեն դեպքում, ընդհանուր պետությանը մոտ ինչ-որ սկզբունքով, կամ անվերջ պատերազմ ։ Նրանք իրենք իրենց համար պետք է կատարեն այդ ընտրությունը»։

Մեդվեդևը նաև հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը տխուր է. «Նա պատմության մեջ կմնա որպես արյունոտ ծաղրածու»։

ՌԴ ԱԽ փոխնախագահը նաև չի բացառել, որ  հատուկ գործողության նպատակներին հասնելու համար ՌԴ-ն ստիպված կլինի հասնել Կիև։