ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ աշխարհն ապահովագրված չէ միջուկային հակամարտության չնախատեսված մեկնարկից: Նրա խոսքով, միջուկային պատերազմն իրական սցենար է, որը, սակայն, պետք է թույլ չտալ։
Մեդվեդևը մի շարք լրատամիջոցների հետ հանդիպմանը չի բացառել նաև, որ ՌԴ-ն հատուկ գործողության նպատակներին հասնելու համար ստիպված կլինի հասնել Կիև: «Արդյոք դա Կիև կլինի։ Այո, հավանաբար, դա պետք է լինի նաև Կիևը»,- ասել է նա։