Միջազգային

«Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կապան-Զանգելան հատվածում տեղի ունեցած միջադեպը՝ այն անվանելով «Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանք»։ 

«Փետրվարի 12-ին Հայաստանի զինված ուժերի հերթական ռազմական սադրանքի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայող։ Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։
 
Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին։ Այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ում ԵՄ առաքելության կողմից վերահսկվող տարածքում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։
 
Ադրբեջանի դեմ նման սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարությունում։