Միջազգային

Գերմանացիների շրջանում նվազում է Ուկրաինային օգնելու պատրաստակամությունը

Գերմանացիների մեծ մասը հստակ գիտակցում է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակի հետևանքների վտանգը։ Միևնույն ժամանակ, նվազում է Կիևին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Այսպիսին են «Մյունխենի անվտանգության Ինդեքս 2024» (Munich Security Index 2024) հետազոտության տվյալները, որն անցկացվել է անվտանգության հարցերով Մյունխենի խորհրդաժողովին ընդառաջ: Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է ինդեքսից, այժմ միայն յուրաքանչյուր չորրորդ գերմանացին (25%) համաձայն է ավելացնել Ուկրաինայից փախստականների ընդունումը: 2022 թվականի մայիսին նման պատրաստակամություն է հայտնել հարցվածների 46%–ը։ Գերմանացիների 32%–ը դեմ է ուկրաինացի փախստականների ընդունման ավելացմանը։

Գերմանացիների հարցվածների մեծ մասը դեմ է Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարումների ավելացմանը: Հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ գնալով ավելի քիչ գերմանացիներ են ցանկանում ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նվազում է նաև մարդասիրական օգնության ընդլայնման հարցում հարցվածների պատրաստակամությունը: