Միջազգային

Պուտինը հեռագիր է ուղարկել Ալիևին

Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ․

«Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա զարգացման հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ Կրեմլի, Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել. «Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք ակտիվ համատեղ աշխատանքը բոլոր ոլորտներում երկկողմ արդյունավետ համագործակցության, միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում գործընկերային փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, անկասկած, բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից և ընթանում է հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման հունով»,- ասված է հեռագրում։