Միջազգային

Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքի մասին օրինագիծը

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքի մասին կառավարության օրինագիծը։ Կողմ է քվեարկել 329 պատգամավոր, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 45: Օրենքը նախատեսում է էլեկտրոնային ծանուցագրերի ներդրում և խուսափողների իրավունքների սահմանափակման հնարավորություն՝ ընդհուպ մինչև նրանց բանկային հաշիվների արգելափակումը:

Օրինագիծը ներկայացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Ռադայի նիստին ներկա չի եղել։