Միջազգային

Ուկրաինայում կարող են փոխարինել և՛ ԶՈւ հրամանատարին, և՛ շտաբի պետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է փոխարինել ոչ միայն զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, այլև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով նախագահի թիմում և զինվորական շրջանակներում իր աղբյուրներին, խորհրդակցություններ են ընթանում գլխավոր շտաբի պետի փոփոխության շուրջ: Պատասխանելով այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչ վերադասավորումներ են առաջիկայում նախատեսվում գլխավոր շտաբում, բարձրաստիճան զրուցակիցը նշել է. «Գլխավոր շտաբից կհեռանա Շապտալան (գեներալ-մայոր Սերգեյ Շապտալա)։ Մնացած բոլորի հարցն անորոշ է»: