Միջազգային

Պակիստանի նախկին վարչապետը և նրա կինը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման և տուգանվել

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Խանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման և տուգանվել:

Իր նախորդ ամուսնուց ամուսնալուծվելուց հետո սպասման ժամկետը խախտելով Բուշրա Խանը ամուսնացել է՝ գաղտնի արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իմրան Խանը և ԱԳ նախկին նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին պետական գաղտնիքի հրապարակման գործով դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: