Միջազգային

Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ցավոք, 28 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, մահացել է: Կա 10 տուժած»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Լիսիչանսկում հացաբուլկեղենի արտադրամասի փլուզման վայրում որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:

Քանդված կառույցների մոտ 65 տոկոսը ապամոնտաժվել է: 

Շաբաթ օրը Լիսիչանսկը  գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։